Օլիվեր Հոլմսի մի խելացի աֆորիզմը վկայում է, որ. «Մարդու ուղեղը, որում ծնվել է նոր միտք, այլևս երբեք չի իջնի այն ծավալին, որը կար մինչև նոր մտքի առաջացումը»:
Այն առարկաները, որոնք մենք հիմա օգտագործում ենք, ինչ-որ ժամանակ եղել են «նոր մտքեր»: Հետաքրքիր է, ինչպե՞ս են արտահայտվել այդ մտքերի ժամանակակիցները դրանց մասին:
 
«Ձին հավերժ է, իսկ ավտոմեքենան ընդամենը նորաձևության ճիչ է, որը շուտով էլ ոչ ոք չի օգտագործի». «Michigan Savings Bank» բանկի կառավարիչը «Ford Motor Company» ընկերության մասին, որին հրաժարվեց ֆինանսավորել, 1905 թվական:

«Ու՞մ է պետք, որ դերասանները ֆիլմում խոսեն». 
Հարրի Ուորներ, 1927 թվական:

«Հեռուստատեսությունը չի կարող գրավել շուկան: Մարդիկ մի օր կհոգնեն ամեն երեկո նստել և նայել ինչ-որ սև արկղի». 
Դերիլ Զանուկ, «XX century Fox» ընկերության հիմնադիր, 1946 թվական:

«Մեծ արագությամբ գնացքով ճանապարհորդելը հնարավոր չէ, քանի որ ուղևորներին չի հերիքի օդը և նրանք կմահանան թթվածնի քաղցից». 
Դիոնիսի Լարդներ, անգլիացի գիտնական:

«Փոքրիկ աղջիկները երբեք չեն ցանկանա խաղալ ձեր տիկնիկներով». լ
րագրողները Barbie տիկնիկների մասին, 1959 թվական:

«Ապագայում համակարգիչները կկշռեն ավելի 1,5 քան տոննա: Popular Mechanics, 1949 թվական:

«Ոչ ոքի մոտ անհրաժեշտություն չի առաջանա համակարգիչ ունենալ տանը». 
Քեն Օլսոն, Digital Equipment Corp. հիմնադիր տնօրեն, 1977 թվական:
 
«640 Կբ հիշողությունը պետք է հերիքի բոլորին». Բիլ Գեյթս, 1981 թվական:
 
Վստահեք միայն ձեր մտքին, իսկ ուրիշների կարծիքը լսեք միայն ընդհանուր պատկերի և ստատիստիկայի համար))))

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել