Ըստ «Ժողովրդավարության ինդեքս»-ի՝ Հայաստանը 167 երկրների շարքում զբաղեցնում է 114-րդ տեղը: Զեկույցում առաջին տեղը զբաղեցնում է Նորվեգիան: Նորվեգիային հաջորդում են Շվեդիան, Իսլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան:
Ըստ իշխանության ռեժիմի երկրները բաժանված են 4 խմբերի՝ լիարժեք ժողովրդավարություն, ոչ բավարար ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ:
Հայաստանը հայտնվել է «հիբրիդային ռեժիմ»-ի խմբում, տարածաշրջանում նույն խմբում են Թուրքիան, որը զբաղեցրել է 88-րդ տեղ և Վրաստանը՝ 93-րդ: Իսկ Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը գտնվում են «ավտորիտար ռեժիմի» խմբում. Ադրբեջանը 139-րդն է, Իրանը 158-րդը, իսկ Ռուսաստանը՝ 122-րդը:
Ինդեքսը բաղկացած է 5 չափանիշներից՝ ընտրական գործընթաց և խոսքի ազատություն, քաղաքացիական ազատություն, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն և քաղաքական մշակույթ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/508493769187939
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել