Երեկ արտագաղթի թեմայով քննարկում կազմակերպեցինք ՄԱՀՀԻ-ում (մեկ ամիս առաջ էր պլանավորվել), ու սարսափելի զուգադիպությամբ հենց նույն օրը քավորիս ընտանիքն է արտագաղթում... Ապահովված ընտանիք, փոքրաթիվ միջին խավի, ձեռնարկատիրական խավի ներկայացուցիչ... Այլևս հեռացողներին չեմ էլ կարողանում ասել՝ մնացեք, լավ է լինելու... Ո՛չ համոզելու փաստարկ ունեմ, ո՛չ էլ, միգուցե, իրավունք, ո՛չ էլ, անկեղծ ասած, իրենք իմ համոզելով մնալու են... Ու սա իմ շրջապատում միակ դեպքը չէ այս վերջին ամսում... Ցավոք, մտերիմներից այլոք էլ պատրաստվում են դա անել առաջիկայում... Դատարկվում ենք, ու ոչ մեկի հեչ պետքը չէ: Նրանք նաև այնպիսի քաղաքացիներ են, որոնք երբեք փողով կամ պարտադրանքով չեն ընտրում... Հաջորդ ընտրություններին չի լինի նաև ընտրազանգվածի այն 10-15 տոկոսը, որ իր խղճով է քվեարկում... Համատարած կունենանք 100 տոկոսանոց ձայն վաճառող ընտրազանգված ու ընտրություն՝ որպես այդպիսին, չի էլ լինի: Կլինի քվեների տոնավաճառ... Մնացած հետևանքների մասին չեմ էլ ասում... Դատարկությունն այլևս սարսափելի եմ զգում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: