Լոռու մարզում առկա են մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ դպրոցաշինության, մշակութային, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում:
Գործադիր մարմնի նիստին հավանության է արժանացել մի նախագիծ, որի համաձայն՝ նախատեսվում է 360,960.7 հազար դրամ գումար հատկացնել Լոռու մարզի դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի իրականացման նպատակով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1889455344667725&id=100008098336391
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել