Լյուդովիկ 15-րդի դեսպանորդը արքայադուստր Իզաբելլայի ձեռքը խնդրելու նպատակով մեկնում է Իսպանիա:

Անցնելով Էլզասը՝ նա կանգ է առնում մի համեստ պալատում, որտեղ իր դստեր հետ ապրում էր վտարանդի լեհական արքա Բոլեսլավ Լեշինցկին: Այն, ինչ տեսավ դեսպանորդը, ապշեցրեց նրան...
Հակառակ պալատական էտիկետի՝ Մարիան՝ արքայի աղջիկը, չշտապեց ողջունել բարձրաստիճան հյուրին և խնդրեց նրան սպասել... Այդ պահին նա ծնկի իջած ծեր հոր առջև ամրացնում էր նրա կոշիկի կապերը... Դեսպանորդը խորապես ցնցված էր այս ընտանիքում տիրող մարդկային հարաբերություններից...
Որոշ ժամանակ անց նա մեկնեց Իսպանիա ու ականատես եղավ մի այսպիսի տեսարանի...
Արքայադուստր Իզաբելլան, չամաչելով հյուրից, կոշիկով հարվածում էր ծեր պալատականի դեմքին այն պատճառով, որ նա անշնորհք կերպով է բարձրացրել նրա հագուստի քղանցքը... Իզաբելլային հանգստացնելու մայր թագուհու փորձերը զայրույթի նոր ալիք բարձրացրին...
Դեսպանորդը գրեց իր արքային. «Ձերդ վեհություն... Ես տեսա երկու տարբեր արքայադստրեր... Մեկը՝ տգեղ, աղքատ, որի օժիտը նրա առաքինությունն է միայն, գտա ծեր ու հիվանդ հոր կոշիկի կապերն ամրացնելիս: Մյուսին հարուստ, գեղեցիկ, հզոր գտա, էտիկետի թեթևակի խախտման պատճառով մոր հետ վիճաբանելիս...
Ձերդ գերազանցություն, այս երկուսից որի՞ն կցանկանաք կնության վերցնել»:
Լյուդովիկ 15-րդը ընտրեց Մարիա Լեշինցկուն...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել