Իսլամական պետության ալ-Ֆուրաթ համացանցային ռեսուրսը մայիսի 9-ին տեսանյութ է տարածել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է գլխատվում ռուս սպա Եվգենի Պետրենկոն:
Ակնհայտ է, որ հենց հաղթանակի օրը նման տեսանյութի տարածումն ուղղված է Ռուսաստանի դեմ:
Հիշեցնեմ, որ Պետրենկոն առաջին անգամ հայտնվեց Իսլամական պետության տեսանյութերում անցած տարվա սեպտեմբերի սկզբին, որտեղ իսլամականները նշում էին, որ իրենց ձեռքն է ընկել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից Պետրենկոն, ով իսլամականների մասին տեղեկություններ էր փոխանցում Մոսկվա:
Ռուսաստանը հերքում է, որ իսլամականների կողմից գլխատվողը հանդիսանում է անվտանգության աշխատակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել