Որքան ավելի շատ մանրամասներ են հրապարակվում Բերեզովսկու մահվան մասին, այնքան ավելի են ուժեղանում իմ կասկածներն առ այն, որր իրականում սա մե՜ծ թատրոն է, որը կազմակերպել է հենց ինքը՝ Բերեզովսկին, որովհետև դա ձեռնտու է իրեն։
Օրինակ՝ բոլորս հիշում ենք, որ Բերեզովսկու մարմինը հայտնաբերվել էր լոգարանում, իսկ դիահերձման արդյունքում պարզ է դարձել, որ նա ինքնասպանություն է գործել՝ կախվելով, ընդ որում, նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել։
Հիմա շատ տրամաբանական հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս կարելի է կախվել վաննայի մեջ, առավել ևս, որ հազար ու մի այլ եղանակ կար, որոնց Բերեզովսկին կարող էր դիմել, եթե ուզենար իրոք ինքնասպան լինել։
Բացի դրանից, Բերեզովսկին արդեն մեկ անգամ իմիտացրել է իր մահը, երբ 90-ականներին նրա մեքենան պայթեցրել էին, և մի որոշ ժամանակ նա անցել էր ընդդհատակ՝ ստիպելով, որպեսզի հանրությունը մտածի, որ նա զոհվել է։ Արդյունքում, նա մեծ դիվիդենտներ ստացավ այդ չհաջողված մահափորձի արդյունքում, իսկ մի քանի տարի անց դարձավ Ռուսաստանի 7 ամենաազդեցիկ դեմքերից մեկը։
Այնպես որ, իմանալով Բերեզովսկու կենսագրությունն ու մտավոր ունակությունները, ամենևին էլ պետք չէ բացառել ցանկացած տարբերակ նրա «ինքնասպանության» պատմության մեջ, այդ թվում այն տարբերակը, համաձայն որի նա ողջ է և առողջ ու հիմա մի որևէ էկզոտիկ երկրում լողափին պառկած հանգստանում է։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/260620257408237?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել