Մարտի 31-ին՝ ժամը 00.40–ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Վարդենիս–Մեծ Մասրիկ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին, որից զոհվել է մեկ և վիրավորվել երկու պայմանագրային զինծառայող: 

Դեպքի մասին Tert.am-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ իրար են բախվել 32-ամյա Արսեն Բալասանյանի վարած «Մոսկվիչ–412» կիսաբեռնատար մակնիշի 06 ՕԼ 862 համարանիշի և 28-ամյա Վարդան Աբգարյանի վարած «ՎԱԶ–2106» մակնիշի 67 ՕՍ 480 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «ՎԱԶ–2106»–ի վարորդ Վ. Աբգարյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ Գյումրիի բնակիչ 32-ամյա Վարդան Թադևոսյանը, Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ 25-ամյա Կորյուն Հակոբյանը և «Մոսկվիչ–412»–ի վարորդ Ա. Բալասանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի կայազորային հոսպիտալ։
Վթարի վայրում աշխատել են ՀՀ ՊՆ ՌՈ քննչական 5-րդ կայազորային բաժինի աշխատակիցները։ Նշված բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Razm.info-ի տեղեկություններով՝ վիրավորված պայմանագրային զինծառայողների վիճակը կայուն է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել