Օսլան մի շարք հնարավորություններ ունի մաքրության համար: Ներկայացնում ենք օսլան կենցաղում օգտագործելու 13 միջոց:
1. Կաշվե իրերի խնամք
Հետքի վրա օսլա լցրու և սրբիր թաց սպունգով: Թող որոշ ժամանակ, որպեսզի բիծը մաքրվի:
2. Մաքրում է կենդանիների մորթին
Եթե քո ընտանի կենդանին վախենում է ջրից, այս հնարքը քեզ համար է: Շան կամ կատվի մորթու վրա օսլա լցրու և մաքրիր հատուկ խոզանակով:
3. Վերացնում է կատվի հոտը
Մի պտղունց փոշին հեշտությամբ կվերացնի կատվի տհաճ հոտը կահույքի և գորգի վրայից: Լցրու հետքի վրա, հետո լվա ջրով:
4. Վերացնում է յուղոտ հետքերը
Լրիվ անվտանգ և բնական միջոցը կմաքրի հետքերը գորգի և բազմոցի վրայից:
5. Մաքրում է զամշե իրերը
Օսլան լցրու իրի վրա, սպասիր և զգուշությամբ մաքրիր խոզանակով:
6. Օգնում է արևային այրվածքների դեպքում
Օսլան լուծիր ջրում և խառնուրդով սրբիր խնդրահարույց մասերը: Շատ արագ թեթևություն կզգաս:
7. Թարմացնում է մազերը
Փոշին լցրու մազարմատների վրա և լավ սանրիր: Օսլան յուղոտությունը կոսմետիկ թանկարժեք միջոցներից լավ կվերացնի:
8. Պայքարում է տհաճ հոտի դեմ
Եթե հին կոշիկներից վատ հոտ է գալիս, օսլան կլուծի այդ խնդիրը: Կոշիկի մեջ օսլա լցրու և թող գիշերը մնա: Այդ ընթացքում հոտը և կեղտը կմաքրվեն:
9. Մաքրում է հին խաղալիքները
Կեղտոտ փափուկ խաղալիքներին նոր կյանք տալու համար դրանք դիր օսլայով փաթեթի մեջ, թափահարիր մի քանի անգամ և թող գիշերը մնա: Առավոտյան խաղալիքը փոշեկուլով մաքրիր:
10. Փրկում է զեֆիրը
Եթե զեֆիրը տոպրակի մեջ իրար է կպել, այնտեղ 4 գդալ օսլա լցրու և թափահարիր: Զեֆիրներն առանց դժվարության կանջատվեն, համը նախկինը կմնա:
11. Խլացնում է հատակի ճռռոցը
Փայտե հատակի վրա օսլա լցրու և ավլիր այն: Օսլան կլցվի անցքերի մեջ և կխլացնի ձայնը:
12. Պատուհանների վրա հետքեր չի թողնում
Մի պտղունց օսլան մաքրող միջոցի մեջ պատուհանները լվալը կհեշտացնի և դրանք իդեալականորեն կմաքրի:
13. Փայլեցնում է արծաթը
Մի քիչ օսլա ավելացրու ջրին, արծաթդ կփայլի, ինչպես նորը: