Համաձայն ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի անդամները պաշտոնավարում են մինչև 65 տարեկան։ Թերևս հենց այս 76-րդ հոդվածի, ինչպես նաև տարիներ շարունակ հավատարմորեն մատուցած «ծառայությունների» համար էլ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի 65-րդ տարեդարձը նշվել է առանձնակի ճոխությամբ և բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ։
«Ժողովուրդ»-ը գրում է, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենցիա» ռեստորանում նշվող տոնակատարությանը ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գորիկ Հակոբյանը և էլի մի շարք նախարարներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ասել կուզի՝ Գագիկ Հարությունյանին մի հատ ջիգյարով տուշով են ուզեցել թոշակի ճամփել։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/285021201631651
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել