1. Հոլոքոստին զոհ է գնացել մոտավորապես 6 միլիոն հրեա
Հստակ կարելի է ասել, որ նացիստների ձեռքով 6 միլիոն հրեա է սպանվել, բայց իրականում զոհվածների թիվը շատ ավելի մեծ է: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական համակենտրոնացման ճամբարներում դաժանաբար սպանվել են ևս 5 միլիոն ոչ հրեաներ՝ ռումինացիներ, սերբեր, լեհեր, մտավորականներ, հոմոսեքսուալներ, հաշմանդամներ և այլն:
2. Միայն նացիստներն են պատերազմի տարիներին ոճրագործություններ արել
Ավելի քան 250,000 խաղաղ քաղաքացիներ ճապոնացիների կողմից ենթարկվել են բազմաթիվ բժշկական գիտափորձերի, իսկ ևս 100,000-ը տանջամահ են արվել: Բացի այդ՝ վերջերս պարզվել է, որ ամերիկացի զինվորները երկրորդ աշխարհամարտի ժամանակ մոտավորապես 14,000 կանանց են բռնաբարել Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և 10,000-ի էլ՝ Օկինավայում:
Նաև Մարիանյան կղզիներում հայտնաբերված ճապոնացիների կմախքներից 60%-ի մոտ բացակայում էին գանգերը: Ասում են, որ ամերիկացի զինվորները գանգեր հավաքելու սովորություն ունեին:
3. Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսել է 1939 թվականին
Պատմական գրքերի մեծ մասում գրված է, որ Երկրորդ համաշարհային պատերազմն սկսել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ նացիստները գրավեցին Լեհաստանը, չնայած ամերիկացիների մի մասը կարծում է, որ այն սկսել է 1941 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ Ճապոնիան ռումբ գցեց Փիերլ Արբորի վրա:
Իրականում տարբեր պատմաբաններ առաջ են քաշում տարբեր վարկածներ, թե պատերազմն սկսել է 1939-ի մայիսին, 1937-ին, 1935-ին և անգամ 1931-ին, երբ ճապոնական զորքերը գրավեցին Մանչժուրիան:
4. Անխտիր բոլոր նացիստները պատերազմից հետո պատասխանատվության են ենթարկվել
Վերջերս ի հայտ եկած փաստաթուղթն ապացուցում է, որ հետպատերազմյան շրջանում ավելի քան 9,000 նացիստներ և Նացիստական կուսակցության համակիրներ չեն կանգնել դատարանի առջև և խուսափել են պատժից՝ փախչելով Հարավային Ամերիկա:
Համեմատության համար հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ ընդամենը 6,495 նացիստ է պատասխանատվության ենթարկվել: Իսկ խուսափած հանցագործներն աջակցություն են ստացել Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, Գերմանիայի և անգամ Ֆրանսիայի իշխանությունների կողմից:



