Картинки по запросу սուրբ գիրքԵրբ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի զորության և նրա երկրորդ գալստյան մասին խոսեցինք անձամբ, շինծու մի առասպել չէր, որ ներկայացրինք ձեզ, քանի որ ականատես եղանք նրա մեծությանը, երբ նա փառք ու պատիվ ստացավ Հայր Աստծուց, որն իր մեծավայելուչ և փառավոր ձայնով վկայեց նրա մասին՝ ասելով. «Սա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ հաճությունը»։ Մենք անձամբ լսեցինք երկնքից եկող այդ ձայնը, որովհետև Հիսուսի հետ միասին էինք սուրբ լեռան վրա։
Ահա թե ինչու այժմ ավելի ամուր կապված ենք մարգարեական վկայություններին, և լավ կլինի, որ դուք էլ ձեր ուշադրությունը դարձնեք դրանց վրա, որովհետև դրանք այն ճրագն են, որ լույս են տալիս մութ տեղը, մինչև բացվի այն օրվա արշալույսը, և Առավոտյան աստղը ծագի ձեր սրտերում։
(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 1:16-19)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել