«Ով տիրում է Շուշիին, նա տիրում է ողջ Արցախին». Դրո (Դրաստամատ Կանայան)
25 տարի առաջ այս օրը՝ մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը,
Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։
Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմում: Հենց այստեղից ադրբեջանցիները հարվածում էին Ստեփանակերտի և մերձակա գյուղերի ուղղությամբ։
Չնայած հակառակորդի գերակշռող ուժին՝ հայ հերոսների արիության և փայլուն մարտունակության շնորհիվ մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց, ինչը թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը և շարժվել դեպի առաջ:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյան. «Մենք պետք է պատրաստ լինեինք 500-600 զինվորների կորստի, 600-700 հոգի կվիրավորվի` ռազմական տեխնիկայի համաձայն: Իրականում մենք կորցրինք 33 զինվոր: Դա ոչ միայն Աստծո կամքն էր, այլև մեր զինվորների` հայրենիքի մի մասն ազատագրելու ձգտումը, կամքը և քաջությունը: Այդ ամենը հանգեցրեց հաղթանակի, որը ռազմական և հոգեբանական բեկում մտցրեց պատերազմում: Դա ապացուցեց, որ կարող ենք անել անհնարինը, իսկ ադրբեջանցիները հասկացան, որ անգամ զբաղեցնելով լավագույն դիրքերը` կարող են հպարտություն կրել»:
Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։
1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն և շինություն:
Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) պատմում է. «Մեկ օրում՝ 26․5 ժամում մենք ազատագրեցինք Շուշիի ամրոցն ու դրա մերձակա տարածքը։ Հաղթանակը ապահովվել է մեր ազատագրող զինվորների մարտական պատրաստվածության շնորհիվ»։
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն է, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։ Այն տևել է 26 ժամ և մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:
Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: