Պետական գնումներում, բացի թափանցիկությունից, շատ կարևոր է նաև գնվող ապրանքի որակը և անվտանգության մակարդակը: Մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն ՝ մայիսի 1-ից պետական գնումներով միս են ձեռք բերում միայն սպանդանոցներից:
Գործադիր մարմնի որոշման համաձայն՝ ամբողջությամբ սպանդանոցային մորթի անցման գործընթացը կավարտվի 2018 թվականի հուլիսի 1-ին, երբ հանրապետության ողջ տարածքում տեղական մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի բոլոր ոլորտների՝ իրացման ցանցերի, հանրային սննդի օբեկտների, մսամթերքի արտադրամասերի, ինչպես նաև արտահանման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել