Երբ ծնվեցի, հայրս եկել էր երկու նպատակով՝
1-որ ,դե տեսնի իր դստրիկին,
2-որ ,հարմարեցնի այնպես, որ կարողանա լավ ձայնագրի նորածինի լաց)))) անհրաժեշտ էր ռադիոյի ֆոնդի համար)))… հաջողվեց…, իսկ հետո արդեն ծիծաղ, ավելի ուշ առաջին քայլերի թփթփոց, մի քիչ ավելի մեծ բալիկի լաց ու կչկչացող ծիծաղ...և այսպես ռադիոյի ֆոնդում իմ ձայների մեծ հավաքածու, որոնք ըստ անհրաժեշտության օգտագործվում են տարբեր և թատրոնների, և հեռուստա, և ռադիոներկայացումներում...Իսկ ես էլ ,դե կարծես թե արդեն վերևներում որոշված, 3 տարեկանից սկսեցի աշխատակցել ռադիոյի մանկական,պատանեկական, երիտասարդական, իսկ արդեն համալսարանը ավարտելուց հետո` Սփյուռքի համար տրվող հաղորդումների խմբագրությունում ... Երկար տարիներ ղեկավարեցի ռուսական և վրացական բաժինները ... Պատերազմի տարիներն էին … մենք էլ` ռադիոյի ուխտավորներս, մեր լրատվական պատերազմն էինք տանում` շատ բարդ, շատ ցուրտ, շատ սուղ պայմաններում … դա էլ մեր լուման էր հաղթանակի մեջ ... Ես միշտ աննկարագրելի ջերմությամբ ու քնքշությամբ եմ վերաբերվում ռադիոյի աշխատողներին … անտեսանելի, գուցե անճանաչելի, բայց հեռուստա և մամուլի լրագրողներից ոչ պակաս նվիրյալ ու արհեստավարժ … Տոններս շնորհավոր Ռադիոյի սիրելի ուխտավորներ: