1. Գառնուկը մոր կուրծքը ծծելիս ծնկի է իջնում:
2. Ուրիշին հոր փորողը ինքը կընկնի մեջը:
3. Ուրիշի ձեռքին նայողը սոված կմնա:
4. Եթե տասը բան գիտես, մեկն ասա, ինը պահիր:
5. Կուշտը սովածի վիճակը չի հասկանա:
6. Բաց բերանը ճանճ կմտնի:
7. Ալյուր գողացողի շորն ալրոտ կլինի:
8. Աշխատողը անոթի չի մնա:
9. Ինչը ծանր ես տարել, քաղցր է պատմելը:
10. Չար աչքը քարն էլ է ճաքացնում:
11. Բանն արա, հետո պարծեցիր:
12. Ամեն փայլող բան ոսկի չէ:
13. Առանց թրջվելու ձուկ չես բռնի:
14. Ագռավի ճուտը իր մոր համար ազիզ է:
15. Գետը չտեսած մի բոբիկանա:
16. Գող ու բոզի ժամկետը քառասուն օր է:
17. Լեզվի բոզը կնկա բոզից վատ ա:
18. Ինչքան լեզու իմանաս, այնքան մարդ ես:
19. Քաղցր լեզուն օձին բնից կհանի:
20. Տռեմ ես, բամփեմ քեզ:
21. Ծառի տակ պառկողին` բերանդ տանձ չի ընկնի:
22. Շատ հաչան շունը ոչխարին գել կբերի:
23. Երեխան իր մատը ծծում, կարծում է՝ մոր կուրծքն է ծծում:
24. Նվիրված ձիու ատամները չեն հաշվի:
25. Գժի համար ամեն օր հարսանիք է:
26. Աջով տուր, որ ձախով առնես:
27. Չարությունը չարություն կբերի:
28. Քամու բերածը քամին կտանի:
29. Փորձված գայլը արջի թակարդը կընկնի:
30. Թե ականջ դնես քեզ բամբասողին, կյանքդ կդարձնես վշտի անկողին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/523867540984987
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել