ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2017 թվականի հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 3 321.4 տոննա պանիր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.6%-ով: Այս տարվա եռամսյակում է 0.4%-ով աճել է կաթի արտադրությունը՝ կազմելով 103 685.4 հազար լիտր: Հատկանշական է, որ 2017 թվականի հունվար-մարտին կեֆիրի արտադրությունն աճել է 8,8%-ով, յոգուրտինը՝ 33.7%-ով, կաթնասերինը՝ 12%-ով, մայոնեզինը՝ 2.8 անգամ: 2017 թ-ի առաջին եռամսյակում 10.6%-ով նվազել է մածունի արտադրության ծավալը՝ կազմելով 1 347.8 տոննա, կաթնաշոռինը՝ 5%-ով և կազմել 213.3 տոննա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1837963066527557&id=100009416433418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել