- Էս աջ ռույլ մեքենան իմ փրկությունն ա, ախպերս:
- Ուսիդ շռամից հասկացա:
- Էս մենակ շռամ չի, էս պատմություն ա ու անցած կյանք: Ձախ ռույլ, որ քշում եմ, քամին էս սրա միջով ներսս սկսում ա քերել:
- Ի՞նչ պատմություն ա:
- 93 Լաչին: Սիսիանցի եմ:
- Վուրգ Ոսկանյանի հե՞տ ես եղել:
- Վուրգը կողքիս ա զոհվել: Մարտի 31-ին: Երկուսը իրան կպավ, երկուսն էլ՝ ինձ: Բերեցին Նորքի վնասվածքաբանական: Բժշկականից ուսանողներ էին բերել, որ ուսս ու վիզս ցույց տան, թե ոնց կարա մարդը չմեռնի:
- Աստված հետդ ա եղել:
- Աստված, հա էլ հետս ա եղել, էն ժամանակ էլ, ապրիլին էլ:
- Էս վիճակով ապրիլին գնացե՞լ ես:
- Աջ ձեռքս էրկուսի տեղ աշխատում ա, արխային, ախպերս: Բայց որ Վուրգի անունը գիտես, փող չեմ վերցնելու քեզնից:
- Ախպոր պես, մեկը մեկի հետ կապ չունի, թարգի:
- Ոնց չունի, այ ախպեր, շատ կապ ունի: Մենք մեզ չենք ճանաչում, մեր արժեքները չգիտենք: Ապրիլին Սիսիանի տղերքին պիտի հասնեի, կես ժամ առաջ բեսպիլոտնիկը... (լռում ա): Մի խոսքով: Էդ դպրոցու՞մ ես աշխատում:
- Հա:
- Ասում են՝ ուժեղ դպրոց ա:
- Դե հա, նենց ոչինչ:
- Այ էդ երեխեքի համար էր էս ամեն ինչը, ես ոչ մեկից ոչ մի պահանջ չունեմ:
- Ուշադրություն չե՞ն դարձնում վերևներում:
- Ես բան չեմ ուզել, մի քանի ամիս առաջ իմացա, որ գրել են բնակարանի հերթի: Ասում եմ՝ այ ախպեր, ես ոտ ու ձեռով եմ, իմ գլխի ճարը տենում եմ, ինձ ինչի՞ եք գրել: Ասին՝ չէ, գիտենք, որ վարձով ես ապրում, էդ հարցը պիտի լուծենք: Սենց բաներ, ախպերս: Գոհ եմ, մենակ ձախ ռույլ ավտո չասեն քշի, ( ծիծաղում է) մնացածից գոհ եմ: