Օրեր առաջ Հրազդանի կիրճում տեղի ունեցավ Inecobank Yerevan Spring Run 2017-ը: Արդեն չորս տարի անցկացվող վազքի մարաթոնի նպատակն է հավաքել 3մլն. ՀՀ դրամ, որը կուղղվի «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի անապահով ընտանիքների մանկական ուղեղային կաթված ունեցող 100 երեխաների կարիքների բավարարմանը:
Հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ Ինեկոբանը շարունակում է ծավալել սոցիալական ակտիվ գործունեություն և այս տարի ևս աջակցում է վազքի մարաթոնի կազմակերպմանը՝ հանդես գալով որպես գլխավոր հովանավոր: Միջոցառումը վարում էր Մկրտիչ Արզումանյանը, ով արդեն չորս տարի ինքնակամ մասնակցում է այս նախաձեռնությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել