Տնտեսության ակտիվացման նպատակավ գործաիրը շարունակում է պետական աջակցություն ցուցաբերել ընկերություններին, որոնց ներդրումների արդյունքում կակտիվանա տնտեսության տվյալ ոլորտը և կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Այդ նպատակով այսօր կայացած նիստի ընթացքում գործադիրը որոշել է երեք տարով հետաձգել ներդրումային ծրագրի շրջանակում «Կապավոր» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Վերազինման աշխատանքների իրականացման նպատակով ընկերությունը նախատեսում է ներդրումներ կատարել շուրջ 1 մլրդ ՀՀ դրամի չափով, որի արդյունքում 2017թվականին կստեղծվի մոտ 167 աշխատատեղ` 165 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1886205104992749&id=100008098336391
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել