Image may contain: 1 person, beard and close-upՎերջին տարիներին նկարահանված հայկական ֆիլմերի մի «թերության» մասին եմ ուզում խոսել: Ինչքան էլ լավը լինեն օպերատորական աշխատանքը, սցենարը, դերասանական խաղը, ֆիլմի թրեյլերը ու ինչքան էլ լեփ-լեցուն լինեն պրեմիերաները, էս ֆիլմերում չկան արտահայտություններ, որոնք դառնան ժողովրդինը: Ես հեչ հակված չեմ մտածելու, որ Հենրիկ Մալյանն ու Ներսես Հովհաննիսյանն ավելի տաղանդավոր են եղե,լ քան, ասենք, Միքայել Դովլաթյանն ու Հրաչ Քեշիշյանը, բայց վերջիններիս նկարահանած ֆիլմերում չես հանդիպի
1. «գիտահետազոտական-միտահետազոտական»
2. « Արտակը ղալլաթ կանի»
3. « Կոստյո՞ւմն է, որ քեզ պիտի զարդարե»
4 « Կդռա՜վ, թելը կդռա՜վ»
5. «Կարևորը մենք ենք ու Ամերիկան»
և այլ հիշվող ու ժողովրդական դարձած, տարբեր իրավիճակներում գործածվող արտահայտություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել