Տավուշում՝ Ներքին Կարմիրաղբյուրը, Ոսկեպարը, Դովեղը, Բերքաբերը, Այգեպարը, Վազաշենը, Չինարին, Կիրանցը, Բարեկամավանը և Արցախում՝ Թալիշն ու Մատաղիսն ունեն մեկ նմանություն` բոլոր այս բնակավայրրում տները լուսավորվում են նոր LED լամպերով, և բնակիչների հոգսերը իրենց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարների մասով կրճատվել են:
Շնորհակալություն «Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությանը այս աշխատանքի համար: Երեխեք ջան, շնորհակալություն ձեզ ձեր ջանքերի ու նվիրվածության համար: Հուսամ, որ հանրության լայն շերտեր կարձագանքեն կոչերին ու նույնպես կնպաստեն Հայաստանի ու Արցախի սահմանամերձ գյուղերի այսպիսի ցանկի ավելացմանը:
Դուխով
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10156179447538378?notif_t=close_friend_activity¬if_id=1493886625756730
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել