Տեսողության պահպանման համար.
Գործածեք 20-20-20-ի կանոնը, այսինքն՝ երբ համակարգչի առջև աշխատում եք, յուրաքանչյուր 20 րոպեն մեկ աչքերին հանգիստ տվեք և առնվազն 20 վայրկյան նայեք 20 մետր հեռավորության վրա գտնվող մի կետի:
Օգտագործեք աչքերի համար օգտակար սնունդ` նարնջագույն մրգեր և բանջարեղեն:
Մեծ ուշադրություն դարձրեք աչքերի ցավին: Կարմրության և քորի ժամանակ կարելի է սառը թրջոցներ օգտագործել: Ավազի հատիկների զգացողության դեպքում կարելի է աչքերը լվանալ մաքուր ջրով կամ ֆիզիոլոգիական լուծույթով: Եթե այս ամենը ձեռնարկելուց հետո գանգատները չեն վերանում,ապա պետք է դիմել ակնաբույժի:
Ծխողներին խորհուրդ է տրվում թողնել ծխելու վնասակար սովորությունը, քանի որ ծխախոտը մեծացնում է կատարակտ առաջանալու ռիսկը, ինչպես նաև հանգեցնում է աչքերի լորձաթաղանթի չորացման:
Աղբյուրը՝ Doctors.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել