«Հանրայնորեն ապացուցված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ղեկավարում է Հանրապետության պատմության մեջ ամենախաղաղ, սահմանադրական շարժումը...». սա հատված է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունից: Հիմա որ ասեմ` սրանք ոչ միայն ինքնասիրահարված են, այլեւ պատմության կեղծարարներ են, կասեք` ջու՞ր եմ լցնում թշնամու ջրաղացը: Պարոնայք ժառանգականներ, «հանրայնորեն ապացուցված է», որ Հայաստանում 88-ից ի վեր միայն Մանուկյան Վազգենն է «Հանրապետության պատմության մեջ» ոչ խաղաղ, ոչ սահմանադրական շարժում ծավալել, մնացած բոլոր շարժումները եղել են ամենախաղաղ եւ սահմանադրական: Սիրամարգի փետուրները հանեք ձեր վրայից, հերիք է, իսկականից զզվեցրիք:
Կից նյութը` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/lizadjan/posts/620639174618029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել