Անի Ամիրաղյան, 19 տարեկան, Հայաստանի հավաքականի երիտասարդ թենիսիստուհի, Հայաստանի առաջին և WTA-ի վարկանիշով 449-րդ ռակետ, ում համար թենիսը վաղուց արդեն ապրելաոճ է դարձել…
Կինը պետք է միշտ հետևի իրեն:
Կնոջ կերպարի ամենակարևոր մասն եմ համարում իր մարմնի կառուցվածքը:
Տղամարդը պետք է ունենա հումորի զգացում:
Շատ հազվադեպ եմ կրում շրջազգեստներ և բարձրակրունկ կոշիկներ:
Իմ ոճը սպորտայինն է:
Իմ զգեստապահարանում գերակշռում են T-Shirt-ները:
Թենիսը և նորաձևությունը սերտ կապված են. լավագույն թենիսիստուհիները հանդիսանում են այս կամ այն բրենդի դեմքը:
Սպորտով զբաղվող կնոջ համար կարևոր է չկորցնել կանացիությունը:
Բրենդներից սիրում եմ Wilson-ը և Puma-ն:
Իհարկե, հաճելի է հայտնվել ամսագրերում:
Ես հանդիսանում եմ Wilson բրենդի դեմքը Հայաստանում:
Shopping-ի գերադասում եմ գնալ մայրիկիս հետ:
Սպորտը կլանում է քեզ, և դու սկսում ես տարբերվել քո տարիքի աղջիկներից: