1. Թութակները երկար են ապրում, որովհետև սեփական կարծիք չունեն։
2. Իմացիր բառերի արժեքը. դրանցից ամեն մեկը քեզ համար վերջինը կարող է լինել։
3. Քեզ համար կուռք մի ստեղծիր քո սեփական պատկերից։
4. «Վայրի խոզ» արտահայտությունն առավել նրբագեղ է հնչում, քան պարզապես «խոզը»։
5. Փառքը ծուխ է, բայց երբեմն էլ` ծխածածկույթ։
6. Նա է գերադասում ստվերում մնալ, ով այնտեղ տաք տեղ է գտել։
7. Իսկական թշնամիներն ի հայտ են գալիս միայն հաղթանակից հետո։
8. Ուրիշի տեսակետը կիսելիս աշխատիր առյուծի բաժինը քեզ վերցնել։
9. Եթե մարդն ասում է ճշմարտությունը, վստահության չի արժանանում։
10. Դատարկ ձեռքով վստահության չես արժանանա։
11. Եթե ճշմարտությունը ձեզ հետ է, ուրեմն դուք արդեն երկուսով եք։
12. Աղքատությունը լավ է նրանով, որ թալանվելու վախից մարդ ազատվում է։
13. Կյանքում պետք է հույսդ դնես միայն քեզ վրա, այն էլ ոչ շատ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/523710781000663
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել