Syrias dictator Bashar al-Assad unleashed mobs to attack the U.S. Embassy there, America must respond by guaranteeing the outposts security.Ի հեճուկս տարածված ապատեղեկատվության, որն ի դեպ հաճույքով տարածում էին սկզբում իսլամիստական լրատվական ռեսուրսները, այնուհետև իսրայելական ու արևտյան մեդիաները, այն է՝ Բաշար Ասադը սպանվել է իր իսկ իրանցի թիկնապահի կողմից շաբաթ երեկոյան, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հաղորդագրություններ արդեն սկսվել են հայտնվել արևմտյան պարբերականներում և տեղեկատվական ռեսուրսներում։ Հաղորդվում է, որ Ասադը ոչ միայն չի սպանվել, այլև քաջ առողջ է և չի կորցրել հոգեկան տոկունությունը, իսկ իրանցի թիկնապահի կողմից կատարած մահափորձի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Կարծում եմ՝ ապատեղեկատվության այս ալիքը կապված է նրա հետ, որ կառավարական զորքերը վերջին շաբաթվա մեջ մի քանի ցավագին հարված են հասցրել ապստամբներին, կարողացել են ապացուցել, որ քիմիական զենքի կիրառողները եղել են «ընդդիմության» ավազակները, բացի դրանից, առանց այն էլ ոչ այնքան համերաշխ ընդդիմադիր դաշտում խոշոր պառակտում է եղել, և փաստացի այնպիսի իրավիճակ է տիրում, երբ Սիրիայի Ազատ բանակի ստորաբաժանումները մարտնչում են ոչ միայն կառավարական զորքերի դեմ, այլև ծայրահեղ իսլամիստական խմբավորումների, որոնք հիմնականում բողկացած են վարձկաններից ու օտարերկրացի իսլամիստ ֆանատիկոսներից։
Ամեն դեպքում, առողջություն ու համբերություն եմ մաղթում Սիրիայի միակ լեգիտիմ առաջնորդ Բաշար Ասադին։

Կից նյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել