Սապարմեն Սոդիմեջոն, հայտնի որպես «Գոթո պապիկ», մահացել է Ինդոնեզիայի Յավա կղզում 146 տարեկան հասակում: Նա համարվում էր Երկրի ամենատարեց մարդը, հայտնում է BBC-ն, սակայն այդ կարգավիճակը նա պաշտոնապես չի ստացել:
Գոթոյին տարել են հիվանդանոց ապրիլի 12-ին առողջության վատացման հետևանքով: Սակայն վեց օր անց նա պահանջել է, որ իրեն վերադարձնեն տուն: Նրա թոռը պատմել է, որ դրանից հետո նա կերել է միայն մեկ գդալ շիլա և մի փոքր խմել:
Գոթոյի տարիքը ճշգրիտ կերպով չի որոշվել, քանի որ նա ծնվել է 1900 թվականից առաջ, իսկ Ինդոնեզիայում ծննդյան օրերը սկսել են գրանցել 1900 թվականից: 2014 թվականից ստացած վկայականի համաձայն՝ Գոթոն ծնվել է 1870 թվականի դեկտեմբերի 31-ին: Նշվում է, որ նա ամբողջ կյանքը եղել է մոլի ծխող, և այդքան երկար ապրել նրան օգնել է «սերը»:
Նա ավելի երկար է ապրել իր չորս կանանցից, 10 եղբայրներից և քույրերից, ինչպես նաև իր բոլոր երեխաներից: Նրա թոռը պատմել է, որ Սոֆեմենջոյին թաղել են երկուշաբթի օրը` մայիսի 1-ին: