էսօր մի ցնցող փաստ իմացանք Կոնգրեսի առաջադրած Երեւանի քաղաքապետի թեկնածուի մասին, ով 1992-ին, այսինքն՝ պատերազմը սկսվելու տարվա ընթացքում, ընտրվել էր Երեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահ ու պաշտոնավարել մինչեւ 1996 թիվը․․․ так вот... Պարզվում ա, որ պրն. Խաչատրյանը էն ժամանակ եղել ա ընդդիմության միասնական թեկնածուն ու էդ ընտրություններում հաղթել ա ՀՀՇ-ի թեկնածուին (!!!): Պատկերացնո՞ւմ եք: Վահագն Խաչատրյանի թեկնածության շուրջ վերջիվերջո միավորվել են դաշնակները, ԱԻՄ-ը, ՍԻՄ-ը, երկրապահները, ԱԺՄ-ն․․․ ու պատկերացրեք, որ ՀՀՇ-ի դե յուրե իշխած երկրում ՀՀՇ-ն ընտրություններով կորցրել ա մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը․․․ Անպատկերացնելի ա :)
Իսկ Վահագն Խաչատրյանը մինչ օրս անկուսակցական ա :)
Հարգում եմ: Շատ: :)
Կից նյութը` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aramazdg/posts/442190432522973
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել