Ժողովուրդ ջան, եկեք անկեղծ լինենք. Ձեզ արդյոք չե՞ն ձանձրացրել այս նախընտրական շոուները: Բարձրախոսները ձեռքերին, տնից-տուն անցնելով, ֆանֆարոնների միջոցով բարձրաձայն գոռալով, դրսում կանգնած մարդկանց որոնելով, աղերսալի տեսքով որսալով լուսամուտներից դուրս նայող տիկնաց հայացքները և…ֆանֆարների զորությամբ տարփողելով իրենց թերահաս առաջարկները, խնդրել, համոզել, որ մարդիկ քվեարկեն իրենց աթոռներ տալու օգտին: Մինչդեռ ժողովուրդը, ղեկավարվելով «փորձված թանը ավելի լավ է անփորձ մածունից» ասացվածքով, լավ գիտի, թե ով կարող է քաղաքը ավելի լավ ղեկավարել և ում օգտին պիտի քվեարկի: Ի միջի այլոց, և’ Ն. Փաշինյանին, և’ Զ. Փոստանջանյանին ավելի շատ սազում է իրենց ստանձնած` ֆանֆարների միջոցով քարոզիչի դերը, քան քաղաքապետի նզովյալ պաշտոնը: Գուցե հենց այդ ուղղությամբ էլ զարգացնեն իրենց կարերիան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: