Երեկ առաջատար հեռուստաընկերություններից մեկը, ով հավանաբար սուր նյութերի պակաս ունի, ձեռքը գցել ու համացանցային «փրփուրներից» էր կախվել. էթիկայի քարոզ անող լրագրողը, խախտելով լրագրական էթիկայի կանոններից կարևորագույնը, որն է` երկու կողմերի կարծիքների ներկայացումը վիճարկելի նյութում, ցուցադրեց տեսահոլովակ-հեքիաթների շարք` որտեղ «հերոսը» «քաջազուն ու ազգանվեր» մի անձ է` Սամվել Արդարունին, իսկ նրա թիրախը` «անարխիկ ու այս ազգի համար ոչինչ չարած», միայն 1700 տարի ազգ պահած ու մշակույթ ստեղծած մի կառույց` եկեղեցին ու այդ կառույցի առաջնորդները: (Ներկայացրեց միայն մի կողմի անհասկանալի պատմվածաշարը` առանց ներկայացնելու երկրորդ կողմին (չնայած դժվար թե զրպարտություններին պատասխաններ տրվեին)): Անհասկանալի զուգադիպությամբ այս Արդարունին սկսում է ակտիվանալ հենց այն ժամանակ, երբ ՀՀ-ն գտնվում է լարված ներքաղաքական դրության մեջ ու հենց այն ժամանակ, երբ Արդարունիների մի ողջ զորախումբ հարձակում է գործում Հայ Առաքելական եկեղեցու վրա, ու գրանտակերների մի ողջ ինստիտուտ սկսում է քարկոծել մեր սրբությունը: Ցավում եմ, որ հայ մշակույթի համար մի քար դրած մարդը այսօր փորձում է հայ մշակույթի ամրոցը խարխլել իր ոչ ադեկվատ պատմություններով... Ցավում եմ, որ մարդը, ով կարող էր իր ժամանակն օգտագործել ավելի լուրջ գործեր անելով, զբաղված է կնոջական բամբասանքով... Իմա՞ստը...
Հ.Գ. Չեմ արդարացնում Հայ Առաքելական եկեղեցու բացթողումները, բայց չեմ էլ ուզում մոռանանք, որ ՀԱԵ-ն մեր մայրն է, մեր մշակույթի, մեր պատմության, ու երբ մայրը հիվանդ է, չպիտի փնտրենք այլ մայրեր ու չպիտի քարկոծենք նրան. դա առնվազն անբարոյականություն է: Ցավում եմ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/zarouhidilanyan/posts/588521471158815
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել