Ներկայումս ընթացքի մեջ են Կապսի ջրամբարի նախագծման աշխատանքները: Սպասվում է, որ հաջորդ տարվա սկզբին կհայտարարվի մրցույթ՝ ջրամբարի շինարարությունը կատարելու համար:
Սպասվում է, որ կառուցումը կիրականացվի երկու փուլով: Առաջին փուլում կկառուցվի 25 մլն խորանարդ մետր ծավալով ջրամբար, իսկ երկրորդում այն կհասցվի 60 մլն խորանարդ մետրի: Ակնկալվում է, որ այդ ջրով կոռոգվեն Շիրակի և Արագածոտնի մարզի որոշ համայնքներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել