Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանում է Հայաստան, և ես չեմ ուզում հավատալ այն մտքին, որ որոշ հայ ֆուտբոլասերներ Չեխիայի հավաքականի մարզաշապիկներով կրկին կվազեն օդանավակայան դիմավորելու չեխերին և լուսանկարվելու նրանց հետ, անկախ այն հանգամանքից, որ բավականին աստղեր կան այնտեղ: Նման դեպք տեղի ունեցավ, երբ Իտալիայի հավաքականն էր ժամանում Երևան:
Հ.Գ. Հայեր, խնդրում եմ բոլորիդ, մի արեք նման բան. հավատացեք՝ տգեղ է ահավոր, և նման քայլով դուք հիասթափեցնում և արժեզրկում եք մեր ազգային հավաքականի տղաներին, որոնք հաստատ ոչնչով պակաս չեն...
Մենք անկասկած ամսի 26-ին հաղթելու ենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել