Ուրեմն ես՝ Հարություն Մկրտչյանս, ՀՀ քաղաքացիս, շատ ուրախ եմ, որ այս տարի իրանցիները կրկնակի քիչ են եկել:
Հիմա ես երկու մասի կբաժանեմ իմ ընկերներին, որոնց մի մասը ինձ կասի, որ ես առնվազն անհասկացող եմ, ու որ իրանցիները գալիս են, ու մեր երկրում փող են թողնում, մի մասն էլ կասի, որ դրանք թող ռադ լինեն ու գնան, որովհետև մեր երկիրը դառել ա Պարսկաստան...
Ես դեմ եմ, որ իրանցիները գան, որովհետև նրանք փող են թողնում՝ հիմնականում օլիգարխների հյուրանոցներում մնալով, նրանք փող են թողնում օլիգարխներին պատկանող տաքսիներում, նրանք փող են թողնում օլիգարխներին պատկանող բառեր ռեստորաններում, նրանք փող են թողնում մարմնավաճառների մոտ, նրանք փող են թողնում օլիգարխների սուպերմարկետներում, նրանք փող են թողնում օլիգարխներին պատկանող հագուստի և այլ խանութներում...
Հիմնականում նրանց թողած փողը, առնվազն 85 տոկոսը, եկամուտ է բերում մեծահարուստ օլիգարխներին: Ու ի՞նչ, վատ ա որ չկան, ընտիր ա:
Ճիշտ է, այս ամենից մի փոքր էլ հասարակ քաղաքացին կտուժի, բայց դա էլ հենց հասարակ քաղաքացու ագահությունից, որ իրանցիներին նեղացրել են, հյուրանոցը գմփցրել են, չգիտեմ ինչ ասես արել են, մի մասը լավ են արել, մի մասը փուֆ են արել:
Ու ամենակարևորը, որ ուրախ եմ, որ նրանք քիչ են գալիս, որովհետև ես չեմ ուզում, որ հանրապետության հրապարակը 15 օրով դառնա իրանական հրապարակ, ու չեմ ուզում, որ դրանցից բխեն այլ հետևանքներ:
Խփել չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել