Բժշկական գիտությունների դոկտոր, Կալիֆորնիայի համալսարանի հոգեթերապեւտ Քեթլին Դոենի կարծիքով, մարդկանց ծերությանն ավելի արագ մոտեցնում են հենց այս 10 փաստերը.
1. Սթրես
Ուժեղ սթրեսը իմունային համակարգի ժամանակից շուտ ծերացման է հանգեցնում։ Խորհուրդ. արագ սրտխփոց, չափից դուրս քրտնարտադրություն… եթե այնպիսի նշաններ եք նկատել, որոշ ժամանակ խորը շնչեք։ Երկարատեւ լուծման համար ժամանակ գտեք ձեր կյանքում լարվածությունը նվազեցնող բաների համար։
2. Չափից շատ ալկոհոլի օգտագործում
Ալկոհոլի վնասի մասին շատ է խոսվել, թեեւ հայտնի են նաեւ կարմիր գինու օգտակար հատկությունները։
Խորհուրդ. օրական մեկ բաժակ կարմիր գինին մոտ 30%-ով կարող է նվազեցնել սրտի հիվանդությունների պատճառով մահվան հավանականությունը։
3. Նստակյաց կյանք
«Անգործությունը հակում է, որը շատերն ունեն։ Սակայն նույնիսկ ամենաքիչ ակտիվությունը կարող է երկարացնել կյանքը, նվազեցնել ավելորդ քաշ հավաքելու ու սթրեսի հավանականությունը» - ասում է Քեթլինը։
Խորհուրդ. նախեւառաջ ակտիվությունը մեծացնելու հստակ որոշում ընդունեք։ Կարող եք վերելակը փոխարինել աստիճաններով։
4. Մեծ քանակությամբ հագեցած յուղերով սնունդ
Մսի, թռչնամսի, կաթի ու կարագի մեջ եղած հագեցած յուղերը կարող են մեծացնել «վատ» ու ընդհանուր խոլեստերինի քանակն ու ձեզ մոտ մեծացնեն սրտի հիվանդությունների հավանականությունը։
Խորհուրդ. հնարավորինս մոտեցրեք ձեր սննդակարգը միջերկրածովյան խոհանոցին ու ճաշացանկին՝ երկարակեցության համար ուրույն կատարյալ առողջ սնունդ։
5. Ծխելը
Տարբեր երկրներում ծխողների կյանքի տեւողությունը չծխողների համեմատ միջինում 13 տարով կարճ է։
Խորհուրդ. քաղցկեղով հիվանդանալու ու կնճիռների վաղ առաջացման հավանականությունը նվազեցնելու համար օգտագործեք նիկոտինային ծամոն եւ նիկոտինին փոխարինող այլ միջոցներ։
6. Աղտոտված օդ շնչելը
Օդի աղտոտվածությունը կարող է հազ ու աչքերն այրվելու զգացում առաջացնել, ինչպես նաեւ կապված է ասթմայի նոպաների ու շնչառական հիվանդությունների հետ։
Խորհուրդ. տվյալ դեպքում ավելի հեշտ է ասել, քան անել, սակայն հնարավորինս շատ մնացեք փակ տարածքում, երբ օդի աղտոտման մակարդակը չափազանց բարձր է, եւ հաճախակի այցելեք բնության գիրկ։
7. Արեւի ուղիղ ճառագայթների տակ չափից երկար մնալը
Ամեն տարի ԱՄՆ-ում միլիոնից ավելի մարդ է իմանում, որ մաշկի քաղցկեղ ունի, եւ եւս 55 հազարը հիվանդանում են դրա ամենամահացու՝ որպես մելանոմա հայտնի տեսակով։
Խորհուրդ. պաշտպանող գործակցով (SPF) արեւից պաշտպանող քսուքների օգտագործումը նվազեցնում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու, ինչպես նաեւ կնճիռների առաջացման հավանականությունը։
8. Քիչ քունը
Քնի պակասը կապված է ճարպակալման, շաքարախտի, արյան բարձր ճնշման ու հիշողության խնդիրների հետ նույնիսկ երիտասարդության շրջանում։
Խորհուրդ. անքնությունից ազատվելու համար կարդացեք 9 եւ 10 կետերի խորհուրդները, քանի որ անքնությունը առաջին հերթին կապված է ավելորդ քաշի ու ոչ ճիշտ սննդի հետ, օրինակ քնելուց առաջ քաղցր մթերքի շատ օգտագործումը։
9. Ավելորդ քաշ
Ավելորդ քաշն ավելացնում է սրտային հիվանդությունների, շաքարախտի եւ նույնիսկ քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Սակայն նույնիսկ չնայած դրան՝ զարգացած երկրներում տարիքով մարդկանց կեսից ավելին ավելորդ քաշ ունի։
Խորհուրդ. առաջին հերթին դիետա է պետք։ Ընդ որում ընտրված դիետայի տեսակն այնքան նշանակություն չունի, որքան կամքի ուժն ու դիետան պահպանելը։ Այդ պատճառով էլ պետք է ընտրել այնպիսի դիետա, որը համապատասխանում է ձեր կենսակերպին ու կյանքի ոճին, այսինքն՝ օրվա այն մթերաբաժինը, որը պահպանելը ձեզ համար ամենահեշտը կլինի։
10. Մեծ քանակությանբ շաքարի օգտագործումը
Ավելորդ շաքարը կարող է ավելացնել քաշն ու նույնիսկ սրտի հիվանդություն առաջացնել։
Խորհուրդ. սննդի ոլորտի փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել օրական 12 թեյի գդալից ոչ ավելի «ավելացված շաքար»։ Քաղցրի պահանջը հագեցնելու համար անցեք մեծ քանակությամբ մրգեր ու քաղցր բանջարեղեն օգտագործելուն։ Աշխատեք գիշերով քաղցր մթերք չօգտագործել՝ «թաքնված շաքարի» օգտագործումը նվազագույնի հասցնելու համար։
Նյութի աղբյուր՝ http://www.argamblog.com/2013/03/hetaqrqir.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել