27 տարեկանում նա հայտնի դարձավ անհավանական գեղեցկությամբ:
Դելֆինարիումում էր աշխատում:
Նա անմնացորդ սիրահարվեց Խորխե Էդսոն Տավարեսին:
Սակայն շուտով զույգը բաժանվեց:
Բայց մի անգամ տղամարդն իր նախկին ընկերուհուն սպասում էր նրա տան մոտ:
Հարմար պահ գտնելով՝ նա աղջկա դեմքին ծծմբական թթու լցրեց:
«Թթուն կերավ դեմքս, իսկ ես աղոթում էի Աստծուն՝ վերցրու գեղեցկությունս, բայց ինձ թող տեսողությունս»,- հիշում է աղջիկը:
«Հիմա ես իմ բոլոր փողերը դեղերի վրա եմ ծախսում: Ամեն կես ժամը մեկ ինձ աչքի կաթիլներ են պետք: Մաշկիս մշտական խոնավեցում է պետք: Այլևս չեմ կարող դելֆինարիումում աշխատել, որովհետև ինձ չի կարելի ջուրը մտնել»:
Մի քանի ամիս Գեսիկան փակված էր հիվանդասենյակում: Նրա մոտ այցելուների թույլ չէին տալիս մտնել:
Մուտքը թույլատրված էր միայն նրանց, ովքեր լիովին անվտանգ էին (ստերիլության տեսանկյունից):
Հարձակման պահից ի վեր աղջիկը թաքցնում էր դեմքը: Վերջերս նա տեղի հեռուստատեսության հյուրն էր: Այդ օրը նա բացեց դեմքը:
«Ես ուզում եմ, որ դուք տեսենք՝ նա ինձ հետ ինչ է արել: Սա սեր չէ…
Ես կարող էի կուրանալ, բայց, բարեբախտաբար, նման բան չեղավ: Ամենակարևորը՝ ձայնս ինձ հետ մնաց: Այդ գիշեր ես ենթակա էի դրանից զրկվելու ռիսկին, որովհետև թթուն բերանս լցվեց: Բայց, բարեբախտաբար, ես այն թքեցի»,- ասում է Գեսիկան:
Խորխե Էդսոն Տավարեսը հերքում է, որ ինքն է մեղավոր ամեն ինչի համար:
Ներկայումս նա հետաքննչական մեկուսարանում է, սպասում է դատին: