Картинки по запросу էրդողանԲոլորս էլ ծանոթ ենք 2017 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի բռնակալ Էրդողանի կատարած ցինիկ, կեղծավոր և կեղծ հայտարարությանը:
Այդ ցնդաբանության մեջ մի հատված գրավեց իմ ուշադրությունը.
«Որպես տարածաշրջանի երկու հնագույն հասարակություններ՝ թուրքերն ու հայերը հազար տարի է՝ ուս-ուսի տված են ապրում նույն տարածքում, կիսում նույն պատմությունն ու մշակույթը»։
Այստեղ ոչ թե աբսուրդի հարցն է, որ քոչվոր թուրքը հայի հետ հազար տարի ապրում են ուս-ուսի, այլ այն, որ Էրդողանը հայտարարում է հայերի՝ առնվազն հազար տարի այստեղ ապրելը:
Ոչ, հարգելի էրդողան, կողմնորոշվեք: Տարիներ շարունակ թուրքերը` օսմանցի և ադրբեջանցի, իրենց հակահայկական քարոզչության մեխ են դարձրել հայերի՝ իբր վերջերս եկած եկվոր լինելը, իսկ դու խառնում ես՝ ինչ պետք է խաբես: Հիմա ձեր սեխանման ուղեղում մենք հազարամյակ ուս-ուսի ապրա՞ծ ենք, թե՞ անմշակույթ եկվոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել