«Արմենիա TV»–ի կազմակերպած մրցանակաբաշխությունն առաջին անգամ է անցկացվում։ Այն ունենալու է «Տարվա երգ» խորագիրը և ամփոփելու է տարվա լավագույն հիթերը։ Մրցանակաբաշխությունը կկայանա Սոչիում։
«Տարվա երգի» ժամանակ կլինի համերգային վառ շոու ծրագիր, որին ներկա կլինեն ոչ միայն հրավիրված հատուկ հյուրերը, այլև հայ արտիստների երկրպագուները։ Մրցանակաբաշխության տոմսերը լինելու են ազատ վաճառքի։
Միջոցառման ժամանակ ելույթ կունենան լավագույնի հավակնորդները` Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Արմենչիկը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սևակ Խանաղյանը, Արման Հովհաննիսյանը, Սարո Թովմասյանը, Նունե Եսայանը, Սևակ Ամրոյանը, Արամ MP3–ն, Իվետա Մուկուչյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/04/25/avards/36169
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել