Image result for եհովայի վկաներ

Ի՞նչ չի կարող անել «Եհովայի վկան». աղանդավորների արգելքները

Ռուսաստանում դատարանը «Եհովայի վկաների» աշխատանքը ճանաչել է էքստրեմիստական ու արգելել նրանց գործունեությունը։ Կազմակերպության ողջ ունեցվածքը բռնագանձելու են հօգուտ պետության։

Լուսանկարը՝ hy.wikipedia.org-ի

Եհովայի վկաներին բլոկ են արել ՌԴ Արդարադատության նախարարության պահանջով։ ՌԴ ԱՆ-ը վկաների տպագիր նյութերում գտել է այլ կրոնների նկատմամբ գերակայության ու իրենց անդամների նկատմամբ բռնության արդարացման գաղափարներ։

Քանի որ այս աղանդը Հայաստանում էլ քիչ տարածում չունի, բնական ա, որ իմ ու, համոզված եմ, շատերի մոտ միտք ա առաջանում, թե արդյոք հնարավոր ու պետք ա արգելել նրանց գործունեությունը Հայաստանում։

Ուզեցի իմանալ, թե հատկապես ինչն վատ բան են անում սույն աղանդավորները ու մի համապարփակ նյութի հանդիպեցի ռուսական ֆորումներից մեկում, այն մասին, թե ինչեր են արգելում անել վկաներին։

Թվարկված արգելքների մեջ կան և ՆՈՐՄԱԼ կետեր, և կետեր, որոնք աբսուրդային են՝ իմ տեսանկյունից։ Իսկ թե ոնց կգնահատեն այլ մարդիկ տարբեր կետերը, դա իրենց սուբյեկտիվ կարծիքն է, ինչպես և իմ վերաբերմունքն է իմ սուբյեկտիվ կարծիքը

Ահա այն՝

►Հագուստն ու արտաքին տեսքը.

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

- Հագնել կարճ կիսաշրջազգեստներ
- Հագնել բաց, սեքսուալ զգեստներ
- Հագնել շատ նորաձև կամ վառ հագուստներ
- Աճեցնել մորուք, բեղ ու երկար մազեր տղամարդկանց

►Փող, կարիերա

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

- Կարիերա անել
- Ցանկություն ունենալ շատ փող աշխատելու
- Բարձրագույն կրթություն ստանալ անձնական նպատակներով՝ կարիերա, փող և այլն
- Զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, արվեստով ու գիտությամբ

►Զվարճանք

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

- Նշել տոները՝ ծննդյան օր, Նոր տարի, մարտի 8, փետրվարի 23 (ենթադրում եմ, որ Հայաստանում նաև հունվարի 28)
- Լսել ռեփ, ծանր մետալ և այլն
- Ծխել
- Հարբել
- Թմրանյութ ընդունել
- Դիսկոներ գնալ
- Շատ ժամանակ տրամադրել հանգստին ու զվարճանքին

►Սեքս

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

- Արգելվում է օրալ, անալ ու սեքսի մյուս «ոչ ավանդական» ձևերը
- Ընդհանրապես արգելվում է սեքսով զբաղվել ամուսնությունից դուրս ու մինչև այն
- Համբուրվել, եթե մտադիր չես ամուսնանալ համբույրի սուբյեկտի հետ
- Նայել պոռնոֆիլմեր, էրոտիկա, ստրիպտիզ
- Նույնիսկ մտածել սեքսի մասին արգելվում է, եթե ամուսնացած չես կամ չես պլանավորում մոտակա ժամանակում ամուսնանալ։
- Մենակ մնալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ
- Ֆլիրտ անել

►Նախկին վկաներ

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

- Արգելվում է շփվել, նույնիսկ բարևել նախկին վկաներին
- Կարդալ նախկին վկաների գրականություն

►Այն աշխարհ

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

- Հետաքրքրվել աստղագուշակությամբ, էզոտերիկայով, միստիկայով
- Զբաղվել գուշակությամբ, կախարդանքով
Реклама 15
- Կարդալ գրականություն նման թեմաներով
- Դիտել հեռուստահաղորդումներ նման թեմաներով

►Ընտանիք

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

- Չի թույլատրվում, որ կինը հրամայի ամուսնուն
- Չի կարելի դավաճանել

►Ագրեսիա

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

- Չի կարելի ագրեսիայի դիմել՝ բռունցքներով, հայհոյելով կամ ուղղակի բղավելով
- Չի կարելի նայել մարտաֆիլմեր
- Զբաղվել մարտարվեստով, ըմբշամարտով
- Աշխատել ոստիկանությունում կամ այլուր, որտեղ պահանջվում է զենք կրել ու ֆիզիկական ուժ կիրառել
- Ծառայել բանակում

►Արյուն

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

- Արգելվում է արյան փոխներարկումը, նույնիսկ եթե կա կյանքին սպառնացող վտանգ
- Անել այնպիսի պատվաստումներ, որոնց բաղադրության մեջ արյան էլեմենտներ կան

►Այլ կրոններ

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

- Այցելել այլ դավանանքների կրոնական հանդիպումներին
- Մտերիմ կամ հաճախակի շփումներ ունենալ այլ դավանանքի մարդու հետ

►Ազնվությունը

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

- Չի կարելի չվճարել հարկերը (սա ողջունելի ա, իհարկե, եթե խոսքը պետական հարկերի մասին ա, ոչ թե ներքին ռեկետի))))
- Չի կարելի օգտագործել չլիցենզավորված համակարգչային ծրագրեր (թվում ա, թե աբսուրդ կետ ա, բայց սրա տակ այլ բան կա թաքնված, ըստ իս։ Արգելելով պիռատսկի ծրագրերը՝ մեծ մասին զրկում են ինտերնետից ու տեխնոլոգիաներից, քանի որ մեծ մասը չեն կարողանա թանկարժեք ու լիցենզիոն ծրագրեր ձեռք բերել, հենց մեկը Windows)
- Գողանալ, նույնիսկ եթե ուտել ես ուզում
- Ստել, նույնիսկ մանրուքներում, ու նույնիսկ, եթե կյանքի ու մահվան հարց է

►Կյանքը

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

- Չի կարելի սպանել
- Աբորտ անել
- Հակաբեղմնավորիչներ օգտագործել
- Ռիսկի տակ դնել սեփական կյանքն առանց ծանրկշիռ պատճառ ունենալու՝ օրինակ բանջի թռիչքներ - bungy jump

Քաղաքականություն

►ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

- Մասնակցել ընտրություններին
- Զբաղվել քաղաքականությամբ կամ քաղաքական պաշտոն զբաղեցնել
- Մասնակցել միտինգների, գործադուլների ու այլ քաղաքական ակցիաների
- Արգելվում է աջակցել այս կամ այն կուսակցությանը, նույնիսկ խոհանոցում զրուցելիս

- Արգելվում է խախտել պետական օրենքները, եթե դրանք չեն հակասում կրոնական պահանջներին

*Սա ամենակարևորն ա իմ կարծիքով, որին պիտի ուշադրություն դարձվի, եթե Հայաստանի նույնանուն աղանդավորներն էլ էս սկզբունքով են գործում։
Այսինքն՝ իրենք, իրենց մարազմատիկ սկզբունքները վեր են դասում օրենքից։

- Արգելվում է երգել հիմն ու ընդունել դրոշը

►Հասարակությունը

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

- Օգտագործել ինտերնետը ՈՉ վկաների հետ շփման համար
- Մտերիմ ընկերություն անել ոչ վկաների հետ

Ոնց տեսնում ենք, աբսուրդային կետերը լիքն են, որ ուղղակի լվում են մարդկանց ուղեղն ու դարձնում հլու-հնազանդ ռոբոտ։

Բոլոր նրանց, ովքեր ասում են, թե ինչ տարբերություն մեր եկեղեցու ու վկաների մեջ, նույն բանն են էլի։

Էս կետերից հետո, հուսով եմ, համոզվեցիք, որ նույն բանը չեն։ Իհարկե, կան արգելքներ, որ համընկնում են ու նույնիսկ կան արգելքներ, որ համընկում են օրենքի պահանջին, բայց, մեծ հաշվով, էս աղանդից լավ բան սպասել չի կարելի։

Ուղեղի նման լվացում անցած մարդը չի կարա հասարակության նորմալ անդամ ու քաղաքացի լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել