Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 5 106.3 հազար լիտր հանքային ջուր: Այսպիսով՝ կարելի է փաստել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն աճել են 14.4%-ով:
ԱՎԾ մեկ այլ տվյալով՝ 8.2% աճ է գրանցվել նաև աղբյուրի ջրի արտադրության ծավալներում: 2017թ-ի հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արտադրվել է 3 528.2 հազար լիտր աղբյուրի ջուր՝ 2016թ-ի նույն ժամանակահատվածում արտադրված 3 261.8 հազար լիտրի փոխարեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1881560308790562&id=100008098336391
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել