ՀԱԿ-ի՝ ՍԴ դիմելը քաղաքական նորմալ գործընթաց է՝ միտված ապագային, և այս դեպքում ես խնդիր չեմ տեսնում: Ես խնդիր եմ տեսնում հենց ՍԴ-ի՝ որպես ամենաբարձր ատյանի դատարանի գոյության հարցում. այն ճիշտ այնպիսի դեր է կատարում, ինչ սայլի 5-րդ անիվը, այսինքն՝ որևէ դեր չի կատարում: Այն կհամապատասխաներ իր կոչմանը, եթե 2004-ին Ռոբերտին պարտադրեր իրականացնելու վստահության հանրաքվե, ինչը կբխեր հենց իր որոշումից, սակայն իր մեջ ուժ չգտավ դա անելու։ 1196, 1998 և 2003 թվականների անօրինական ընտրություններից հետո դա կդառնար շրջադարձային այն պահը, ինչը կդներ նորմալ երկրի հիմքը: Ինչպես հիշես 18-րդ դարավերջը, երբ հյուսիսամերիկյան նահանգների՝ անգլիական մետրոպոլիայից ազատագրվելուց հետո դիմեցին Ջ.Վաշինգտոնին, որպեսզի վերջինս երկուանգամյա կառավարումից հետո շարունակեր ղեկավարել նահանգները այլ կարգավիճակում, վերջինս հրաժարվեց. դա դարձավ օրինականության այն անկյունաքարը, որը կերտեց ԱՄՆ-ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: