Ջեմալ փաշայի թոռը ցավակցել է հայ ժողովրդինPanARMENIAN.Net-ը գրում է.

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը՝ թուրք գրող և լրագրող Հասան Ջեմալը, ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:

«Ես կիսում եմ իմ հայ եղբայրների՝ ապրիլի 24-ի ցեղասպանության ցավը»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հասան Ջեմալը:

Հասան Ջեմալի 2012-ին գրված Հայոց ցեղասպանության մասին «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը թարգմանվել է նաև հայերեն: Նա մի քանի անգամ եկել է Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Դեռևս 2014-ին Երևանում կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ Ջեմալը հայտարարել էր, որ «Երևան չի եկել` ասելու այն, ինչ մենք ենք ցանկանում լսել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել