Կոլումբիայի «Ազգային ազատագրական բանակի» զինյալներRazm.info-ն գրում է.

2016 թ. նոյեմբերին Կոլումբիայի խոշորագույն ընդդիմադիր զիննված խմբավորման՝ «Ազգային ազատագրական բանակի» կողմից գերեվարված ՀՀ և Ռուսաստանի քաղաքացի Արսեն (Լևոն) Ոսկանյանը 2017 թ. ապրիլի 19-ին վնասազերծել է խմբավորման 5 անդամի և փախել գերությունից: Այս ապրիլի 24-ին մասին հայտնում է «Լենտա.ռու» լրատվական կայքը՝ փոխանցելով «ՌԻԱ» գործակալությունից ստացած տեղեկությունը:

Կոլումբիայի «Ազգային ազատագրական բանակի» զինյալներ

Ոսկանյանը իրեն տեղափոխող զինյալներին հրազենային վնասվածքներ է հասցրել հենց զինյալների զենքով և կարողացել է փախչել: Նրա հետագա ճակատագրի մասին առայժմ տվյալներ չկան:

Կոլումբիական խմբավորումից հայտնել են, որ իրենք Ոսկանյանին տեղափոխում էին նրան ազատ արձակելու համար: Ոսկանյանին կոլումբիական խմբավորումը գերեվարել էր 2016 թ. նոյեմբերին, երբ նաև անտառներում ուսումնասիրում էր թունավոր գորտերի առկա տեսակները:

Հետագայում ռուսաստանյան կողմը Ոսկանյանին ազատ արձակելու խնդրանքով Կարմիր Խաչի միջոցով դիմել է կոլումբիական խմբավորմանը: Կոլումբիայում ՌԴ դեսպանատունը ներկայում Ոսկանյանի մասին հավելյալ տվյալներ դեռևս չի տրամադրել:

Նշենք, որ 2016 թ. «Կոլումիբիայի հեղափոխական զինված ուժեր» ձախ ծայրահեղական խմբավորման և Կոլումբիայի կառավարության միջև կնքված հաշտության պայմանագրից հետո «Ազգային ազատագրական բանակ» նույնպես ձախ ծայրահեղական, մարքսիստական գաղափարախոսությամբ գործող խմբավորումը դարձել է Կոլումիբիայի խոշորագույն ընդդիմադիր զինված խմբավորումը: Այն ստեղծվել է 1964 թ.՝ Կուբայից այդ երկիր վերադարձած մի շարք ուսանողների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել