Չգիտեմ, թե որքանով է հավաստի, բայց «Terrikon» սպորտային ռեսուրսը հաղորդում է, որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հատկապես հետաքրքրվում է «Չելսին», որի դեմ անցկացրած երկու խաղերում Հենոն այնքան լավ է իրեն դրսևորել, որ Չելսիում ուզում են ձեռք բերել նրան՝ որպես Ֆրեն Լեմպարդի երկարաժամկետ փոխարինող։
Նույն ռեսուրսի տվյալների համաձայն՝ «Շախտյորը» կտրուկ բարձրացրել է Հենոյի տրանսֆերային գինը և այժմ իր խաղացողի համար պահանջում է 40 միլիոն դոլար։ Եթե սա իրոք այդպես է, ապա «Շախտյորը» կամ չի ուզում ժամանակից շուտ հրաժեշտ տալ Հենոյին, կամ էլ իրոք ինչ-որ տվյալներ ունի, որը ստիպում է հավատալ, որ Մխիթարյանի համար այդքան գումար կվճարեն։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/283629278437510
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել