Картинки по запросу genocideԱյս տարի ապրիլի 24-ին չեմ սգալու: Հերիք է, ինչքան լացեցինք, ուրիշներին մեղադրեցինք, ողբացինք: Անմոռուկով նկար ևս չեմ դնելու, որովհետև հերիք է...
Հերիք է ճչանք մեր դժբախտության մասին:
Մենք ուժեղ ենք, մենք արդեն իսկ հաղթահարել ենք բազմաթիվ պատերազմներ ու Եղեռն:
Վերածնվել ենք:
Այս տարի ես պարզապես լռությամբ կհարգեմ զոհերի հիշատակը, որովհետև "հիշում և պահանջում ենք" գրելուց ոչինչ չի փոխվելու:
Կփոխվի այն ժամանակ, երբ բոլորս էլ ավելի ուժեղ կլինենք ու միասին կկարողանանք ստիպել ընդունել Ցեղասպանությունը:
Իսկ դրոշներ վառել, 2 օրով անմոռուկի նկար դնել, գնալ նկարվել Ծիծեռնակաբերդում հաստատ սխալ է: Մի արեք:
Հարգեք զոհերի հիշատակը լուռ, տխուր, բայց հպարտ ու առանց ձևերի:
Ու ես հպարտ եմ, որ ունենք այսօրվա մեր սերուդը: Հպարտ եմ, քանի որ տեսել եմ, թե ինչ էր կատարվում ապրիլին:

Մենք չենք մոռանա: Միշտ հիշելու ենք: Ու մի օր պատասխան են տալու բոլորը!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել