Image may contain: 1 person, suitԵրկամյա դադարից հետո փորձեմ վերսկսել իմ` «Ամենասարսափելի 13-ը» շարքը, որի շրջանակներում անդրադառնում եմ այն առաջնորդներին և քաղաքական գործիչներին, ովքեր ցեղասպանություն են իրականացրել սեփական ազգի նկատմամբ: Քանի որ այսօր Ուլյանով Լենինի ծննդյան օրն է, թերևս ներկայացնեմ մի քանի մութ և ոչ հայտնի փաստեր հեղափոխական առաջնորդի իրական կերպարի մասին:

Մարդկությանը Լենինի տված վնասները դեռ ոչ ոք չի հաշվել ճշգրիտ: Դրանք այնքան շատ են և այնքան մեծ: Մարդկության ամբողջ պատմության մեջ ոչ մի մարդ այնքան վնասներ չի տվել մարդկությանը, որքան տվել է Լենինը: Նա մարդկության ամենավնասատու մարդն է եղել, համաշխարհային չափումով վնասատու, որն ազդել է ամբողջ մարդկության ճակատագրի վրա, վատթարացնելով այն: «Ամենամեծ մարդասեր» համարվող Լենին պապին իրականում ամենադաժան սադիստն ու մարդասպանն է եղել: Ներկայացնում եմ այդ փաստաթղթերից որոշ հատվածներ:

««Կանաչների» անվան տակ կանցնենք 10-20 վերստ, կկախենք կուլակներին, քահանաներին, տերտերներին: Պարգևավճարը՝ 100 հազար ռուբլի կախվածի դիմաց:Պատերազմ ոչ թե հանուն հարուստների ու բուրժուա ինտելիգենցիայի կյանքի, այլ՝ մահվան: Դրանց հարցերը լուծել է պետք ամենափոքր խախտումների դեպքում անգամ: Կախել է պետք ավելի քան 100 հայտնի կուլակի, հարուստի, արյունախումի: Հրապարակել է պետք դրանց անունները, խլել ողջ հացը, պատանդ վերցնել: Անել այնպես, որ ժողովուրդն իր շուրջը հարյուր վերստի վրա տեսնի, դողա, իմանա, գոռա՝ խեղդում են ու կխեղդեն արնախում կուլակներին: Չպետք է ափսոսալ քաղաքներն, ու հետաձգել, անհրաժեշտ է անխնա ոչնչացում: ՌԽՖՍՀ տարածքում ապրող 17-55 տարեկան արտասահմանյան բոլոր այն քաղաքացիներին, որոնց երկրները մեր հանդեպ ռազմական գործողություններ են սկսել, փակել համակենտրոնացման ճամբարներում: Դատարանը պետք է ոչ թե վերացնի տեռորն, այլ հաստատի ու օրինականացնի այն՝ պարզ, առանց ձևականությունների ու պաճուճանքի: Ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ աշխատել պատժել Լատվիան և Էստլյանդիան ռազմական ձևով, օրինակ, սահմանն անցնել և նրանց 100-1000 քաղաքական գործիչների կախաղան բարձրացնել»:
Վլադիմիր Իլյիչ Լենինը ծնվել է 1870թ. ապրիլի 22-ին ցարական Ռուսաստանի Սիմբիրսկ փոքր քաղաքում:
Լենինը՝ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխության գաղափարական ոգեշնչողը և Խորհրդային պետության առաջին առաջնորդը:

«Լենին» կեղծանունն առաջին անգամ ի հայտ է եկել 1901 թվականին: Իր աշխատանքներից մի քանիսը Վ. Ի. Ուլյանովը սկսկում է ստորագրել «Ն. Լենին» կեղծանվամբ: Այս կեղծանվան առաջացման շատ վարկածներ կան: Վարկածներից մեկի համաձայն՝ XX դարասկզբում Իլյիչն օգտագործել է իրականում գոյություն ունեցող Նիկոլայ Լենինի անձնագիրը: Իսկ ընդհանուր առմամբ Լենինի կենսագիրները հաշվել նրա 148 կեղծանուն:
1918թ. սեպտեմբերի 5-ին «Կարմիր տեռորի» մասին դեկրետն ընդունվեց: «Կարմիր տեռորի» գաղափարական հիմքը տալիս էր Լենինը, ով ցիտում էր Կարլ Մարքսի այն միտքը, որ նոր հասարակարգի ձևավորման տանջանքները կարելի է թեթևացնել հեղափոխական տեռորով: Լենինը նշում էր, որ բարոյականությունը կեղծ կատեգորիա է, և բարոյական է այն ամենն ինչ օգտակար է հեղափոխության համար:

1918 թվականի բոլշրիկները հռչակեցին իրենց հայտնի «Եկեղեցու մասին» տրակտատը, որով սկսվեց ուղղափառության դեմ արվող կոնկրետ ցեղասպան քաղաքականություն: Այլ կերպ դա չի կարելի բնորոշել, քանի որ բոլշևիկյան քաղաքականության մեխերից մեկն ուղղափառության ի սպառ վերացումն էր, ինչն իր հերթին խոսում է այն մասին, որ կոնրկրետ պետք է ոչնչացվեր ողջ հավատացյալ ժողովուրդը (ի դեպ հիշեցման կարգով նշեմ, որ ռուսական եկեղեցու դիրքերը ցարի օրոք հզոր էր և համատարած): 1918 թվականի ընթացքում ոչնչացվեցին 300 հազար հոգևոր ծառայողներ` քահանաներ, եպիսկոպոսներ, եկեղեցու սպասավորներ:

Միայն կրոնական բռաճնշումների ընդհանուր թիվն անցնում է 2 միլիոնից (մոտ կես միլինոնի է հասնում քաղաքական գաղափարներով հալածվածները): Եկեղեցիները վերածվում էին համակենտրոնացման ճամբարների և մարդկանց պահում էին հենց այդ տարածքերում, որտեղ էլ տեղի էին ունենում զանգվածային կացնահարություններն ու կախաղանները, որոնց թիվն իրականում անհայտ են: Սպանությունները կատարվում էին միջնադարյան ժամանակաշրջանի կտանքների ոճով. ցցի հանել, մասնատել և այլն: Այդ շրջանում արգելված էր բոլոր տոները, անգամ Նոր տարին:
Լենինը, Տրոցկին, Սվերդլովը և Ձերժինսկին իրականցանում էին ժողովրդի տոտալ ցեղասպանություն, միաժամանակ պետք է նշել, որ իշխանությունների հանդեպ երկրի ներսում կոնկրետ ոչ մի ապստամբություն չկար:
«Կարմիր տեռորի» քաղաքականության ընթացքում սկսվում են «սանրվել» բոլոր քաղաքներն ու գյուղերը: Մարդկանց ձերբակալում էին առանց երկմտելու, հաճախ մարդը գնդակահարվում էր, առանց մահվան պատճառն իմանալու: 1918-ին Մոսկվայում մի գիշերվա մեջ գնդակահարվել է մոտ 600 մարդ, իսկ Պետրոգրադում` 1300:

Մի դրվագ ընթացող անմարդկային տեռորից. 1919-ի մարտին Աստրախանում ընթանում էր գործադուլ, որի ժամանակ բանվորները դժգոհում էին իրենց կարգավիճակից, կարճ ժամանակում 10 հազարանոց միտինգը շրջապատվում է հրետանավորներով և ցուցարարներին հրամայվում է ցրվել, իսկ երբ բացասական պատասխան են ստանում, տեղում գնտակահարվում է 2000 ցուցարար:

Ամփոփելով նշեմ, որ այն ինչ տեղի էր ունենում 100 տարի առաջ ցարի գահը տապալած հրեա-մասոնների կողմից ուրիշ բառով, քան ցեղասպանություն, բնորոշել հնարավոր չէ. մարդկանց քառատում էին, այրում, ողջ-ողջ թաղում, չէին խնայում ոչ երեխաներին, ոչ հղիներին:

Սրանք մի քանի փոքր դրվագներ է, որոնք ներկայացրեցի Լենինի կողմից տարվող «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունից, մինչ դեռ մոտ 70 տարի մոլորակի ցամաքային հատվածի մեծ մասի համար նա ուղղակի համարվում էր «բարի դեմքով պապիկ» և հզոր ու ինտելեկտուալ անհատ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել