Բոլոր տեսակի գազանները, թռչունները, սողունները և ծովային կենդանիները նվաճված են մարդու կողմից և հնազանդվում են նրան։ Բայց ոչ ոք չի կարող հնազանդեցնել մարդկային լեզուն, որ չար է, անզսպելի և մահացու թույնով լեցուն։ Նրանով ենք օրհնում մեր Տիրոջն ու Հայր Աստծուն և դարձյալ նրանով ենք անիծում մարդկանց, որոնք ստեղծվել են Աստծու նմանությամբ։ Այսինքն՝ նույն բերանից դուրս են գալիս թե՛ օրհնությունը և թե՛ անեծքը։ Այս ճիշտ չէ սակայն, եղբայրնե՛ր իմ։ Մի՞թե մի աղբյուր միևնույն ակից քաղցր և դառը ջուր կբխեցնի։ Կարելի՞ բան է, եղբայրնե՛ր իմ, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը՝ թուզ։ Նմանապես հնարավոր չէ, որ աղի աղբյուրից քաղցր ջուր բխի։
(Հակոբոս առաքյալի նամակը 3:1-12)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1687617971265308?notif_t=close_friend_activity¬if_id=1492929346018696
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել