Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակից դուրս բերելու համար վերջին վեց ամիսների ընթացքում պետությունը ակտիվ աշխատանքներ է սկսել ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղություններով: Մասնավորապես` նախաձեռնվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ. մշակվել են «Օտարերկրյա ներդրումների մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքների նոր խմբագրության նախագծերը: Ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերություններին, ըստ իրենց կարիքների, պետությունը տարբեր ձևաչափերի աջակցություն է տրամադրում։

Վերջերս ներկայացված 62 ծրագրեր արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են և ունեն համապատասխան ֆինանսավորում: Այդ ծրագրերի իրականացման արդյունքում 2017թ․ կկատարվի 471.6 մլն դոլարի ներդրում և կստեղծվեն 6215 նոր աշխատատեղեր: Մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 63.5 մլն դոլարի ներդրում և ստեղծվել են 1807 նոր աշխատատեղեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել