Life.panorama.am-ը գրում է.«Lancôme» ապրանքանիշը գալա-երեկույթ է կազմակերպել, որին հրավիրել է աշխարհահռչակ շատ աստղերի: «Stars & Wonders Dinner» կոչվող հավաքույթին ներկա են եղել նաև Ջուլիա Ռոբերտսը, Պենելոպա Կռուզը և Քեյթ Ուինսլեթը: Հյուրերի թվում են եղել նաև հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մոդելներ ու դիզայներներ:
Ջուլիա Ռոբերտսը, որը People ամսագրի կողմից 5-րդ անգամ հռչակվում է որպես աշխարհի ամենագեղեցիկ կին, բազմաթիվ հաճոյախոսություններ է լսել ամբողջ հավաքույթի ընթացքում, իսկ Պենելոպա Կռուզը և Քեյթ Ուինսլեթը լուսանկարվել են նրա հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/04/21/Lanc%C3%B4me/604361
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել