Ինչպե՞ս համբուրվել առաջին անգամ: Եթե դուք գտել եք ձեր միակին, ապա ժամադրության վերջում հրաժեշտի ժամանակ փորձեք համբուրել նրան և մաղթել բարի գիշեր: Ցանկալի է համբույրից առաջ չօգտագործել ոչ մի ալկոհոլային խմիչք, այդպես զգացմունքն ավելի սուր կլինի և կպարգևի ձեզ մեծ հաճույք:
Ինչպե՞ս իմանալ՝ արդյոք աղջիկն ուզո՞ւմ է համբույր, թե՞ ոչ:
Ուշադիր նայելով աղջկան` կնկատես, թե ինչպես է նա նայում տղային: Եթե նա առանձնապես ոչ մի ուշադրություն չի դարձնում տղային, ուրեմն նա դեռ պատրաստ չէ համբույրին, իսկ եթե աչքը չի կտրում տղայից խոսակցության ժամանակ, դա նշանն է այն բանի, որ ամեն ինչ ընթանում է լավ, նա իրեն լավ է զգում և թույլ կտա համբուրել իրեն:
Եթե աղջիկը գալիս է քեզ շատ մոտ, ապա նա ցանկանու՞մ է համբույր:

Մարդն ունի այսպես կոչված կոնտակտային տարածքներ: Տղաների մոտ այդ տարածքը գտվում է նախաբազուկի մեջտեղի հատվածում: Աղջիկների մոտ նման կոնտակտային տարածքներ գրեթե չկան: Առանց մտադրության աղջիկը կարող է մտնել տղայի ինտիմ գոտի: Եթե ձեր միջև շատ մոտ տարածություն է, ապա դա կարելի է ընդունել որպես համբույրի ակնարկ:

Առաջին անգամ հիմնականում քանի՞ տարեկանում են համբուրվում:

Վիճակագրության արդյունքերում հայտնի է, որ մարդկանց մեծամասնությունը համբուրվում է 10-14 տարեկանում: Սակայն ոչ մի սարսափելի բան չկա ավելի ուշ կամ շուտ համբուրվելու մեջ:

Ինչպե՞ս գայթակղել աղջկան քո համբույրներով:

Համբուրիր նրա շրթունքերը, այնուհետև պարանոցն ու ականջի բլթակը: Ախջիկների մեծամասնությունը խենթանում է նման համբույրի համար:

Ինչպե՞ս կարելի է երկար համբուրվել:
Պարզապես մի շտապեք և ստացեք հաճույք շրթունքների յուրաքանչյուր հպումից: Միայն անհրաժեշտ է պահել ձեզ ձեռքերի մեջ և գործել նուրբ ու քնքուշ: Աղջկան դա անպայման դուր կգա:

Պարտադի՞ր է արդյոք փակել աչքերը համբույրի ժամանակ:
Կարելի է փակել աչքերը, այնպես, ինչպես անում են մարդկանց 66 %-ը համբուրվելու ժամանակ: Դա թույլ է տալիս կենտրոնանալ համբույրի վրա և ստանալ դրանից առավելագույն հաճույք: Սակայն կարելի է և չփակել:

Ու՞ր դնել ձեռքերը համբուրվելու ժամանակ:
Կարող եք շոյել նրա մազերը, գրկել իրանը, նրբորեն շոշափել նրա դեմքն ու վիզը, սեղմել դեպի ձեզ և ամուր գրկել: Նույնիսկ կարելի է դնել նրա ետևի գրպաններում:

Ի՞նչ է նշանակում թաց համբույր:

Այդպես պատահում է, երբ համբույրի ժամանակ արտադրվում է մեծ քանակությամբ թուք և դեմքը դառնում է թաց: Չափից շատ կրքի դեպքում դա չի նկատվում, անգամ նույնիսկ հաճելի է, սակայն սովորաբար դա այդքան էլ հաճելի չէ: Նման թաց համբույրի դեպքում կարելի է դադարեցնել և ջուր խմել: Ջուրը քչացնում է թքի քանակությունը բերանում: Համբույրից հետո կարելի է սրբել բերանը: Ոմանք կարող են դա ճիշտ չհասկանալ: Նման դեպքերում սրբեք աննկատ:

Պատրաստեց՝ Ազյուտան
edmanblog.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել